Վատիկանի Գթասրտության ծառայությունը  կարիքավորներին կրկեսային  ներկայացման էր տարել

//Վատիկանի Գթասրտության ծառայությունը  կարիքավորներին կրկեսային  ներկայացման էր տարել

Վատիկանի Գթասրտության ծառայությունը  կարիքավորներին կրկեսային  ներկայացման էր տարել

Վատիկանում Պապին առընթեր Գթասրտության ծառայությունը մեծ թվով կարիքավորների  համար այցելություն էր կազմակերպել կրկես: Ավելի քան 2հազար  աղքատ, անօթևան մարդիկ, փախստականներ և կալանավորներ ներկա գտնվեցին կրկեսային ներկայացմանը  Հռոմի <<Rony Roller>>  կրկեսում:  Անսովոր այցելուներին կրկես էին բերել  Գթասրտության ծառայության տրամադրած ավտոբուսներով: Կրկեսի մուտքի մոտ սպասող  միանձնուհիները նրանց քաղցրավենիք էին բաժանել: Այդ մարդիկ չափազանց ուրախ էին  ներկայացմանը ներկա լինելու համար: <<Ես աղքատ եմ, տոմսի համար գումար  չունեմ: Շատ շնորհակալ եմ Աստծուն  այս հնարավորության համար>>-ասել էր կրկեսի այցելուներից մեկը: Կրկեսային ներկայացումը սկսվել էր Ֆրանցիսկ Պապին նվիրված երգով, որը գրել է իսպանացի անօթևան Ռոբերտո Կառլոսը, ում  օգնություն է ցուցաբերում Պապական Գթասրտության ծառայությունը: Ներկայացումից հետո   կարիքավորներին ճաշ էին առաջարկել, իսկ ցանկացողները կարող էին անցնել բժշկական հետազոտություն, որը կատարել էին  Վատիկանի  բժշական ծառայության աշխատակիցները: Ավելի վաղ  Գթասրտության ծառայությունը  կարիքավորներին տարել էր համերգ, կինոնկար դիտելու, այցելություն էր կազմակերպել Սիքստինյան տաճար: Սուրբ Պետրոսի հրապարակում  անօթևանների համար  բացել են անվճար  ցնցուղների խցիկներ և վարսավիրանոցներ:

By | 2016-01-19T14:27:36+00:00 January 19th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն