Վատիկանը ճանաչել է Պաղեստինի անկախությունը

//Վատիկանը ճանաչել է Պաղեստինի անկախությունը

Վատիկանը ճանաչել է Պաղեստինի անկախությունը

Associated Press-ի տեղեկացմամբ  Վատիկանում համաձայնեցվել է  Պաղեստինի և Վատիկանի համագործակցության  վերաբերյալ   նոր պայմանագրի տեքստը, որում  Վատիկանը փաստորեն Պաղեստինին ճանաչել է  որպես պետություն: Կարդինալ Ֆեդերիկո Լոմբարդին ասել էր. «Այո,  մենք ընդունում ենք, որ Պաղեստինի պետությունը  գոյություն ունի»: Առաջիկայում պայմանագրի տեքստը ստորագրելու համար  կփոխանցեն Վատիկանի և Պաղեստինի   ղեկավարներին:  Այս որոշումը առաջացրել է Իսրայելի վրդովմունքը: Իսրայելի արտգործնախարարության հայտարարությունում ասված է. «Նման  քայլը  չի նպաստում  տարածաշրջանի  խաղաղ գործընթացին: Իսրայելը  կուսումնասիրի պայմանագիրը և կկատարի համապատասխան քայլեր»:  Մինչ  պաշտոնական Թել  Ավիվը հիասթափված է իրադարձությունների նման զարգացումից,  Պաղեստինում ողջունել են Վատիկանի քայլը և այն գնահատել դրական ոչ միայն  քաղաքական, այլ նաև  բարոյական, մարդկային  և արդարության տեսանկյունից:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն