Վալդենսյան եկեղեցին մերժել է ընդունել կաթոլիկների ներողությունը

//Վալդենսյան եկեղեցին մերժել է ընդունել կաթոլիկների ներողությունը

Վալդենսյան եկեղեցին մերժել է ընդունել կաթոլիկների ներողությունը

 Վալդենսների բողոքական եկեղեցին մերժել  է ընդունել կաթոլիկների ներողությունը միջին դարերում տեղի ունեցած հալածանքների համար: << Հնարավոր չի  ներել մահացածների անունից>>-հայտարարել է  վալդենսյան եկեղեցին: Տեղեկացնենք, որ այս տարվա հունիսի 22-ին Թուրին կատարած այցի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  այցելել էր վալդենսների տաճարը: Հանդիպման ժամանակ Պապը ներողություն էր խնդրել միջին դարերում  կաթոլիկների կողմից այդ համայնքի դեմ ցուցաբերած  << ոչ քրիստոնեական և անմարդկային>> վերաբերմունքի և հալածանքների  համար: << Հանուն  Հիսուս Քրիստոսի, ներեք մեզ>>-ասել էր Ֆրանցիսկ I-ը:   Վերջերս  Վալդենսյան և մեթոդիստական  համայնքների  ժողովը հրապարակել է Ֆրանցիսկ I-ին ուղղված նամակը, որում պատասխանում են կաթոլիկներին ներելու Պապի խնդրանքին:  Նամակում ասված է.<< Ներելու ձեր խնդրանքում  տեսնում ենք  մեր եկեղեցիների հարաբերություններում նոր էջ բացելու ցանկությունը: Մենք պատրաստ ենք  մտնել պատմական այս նոր փուլը, սակայն  չենք կարող  ընդունել ներողությունը այն մարդկանց փոխարեն, ովքեր իրենց կյանքով  են վճարել  ավետարանական հավատքի վկայության համար>>: Նշենք, որ պապության պատմության մեջ   առաջին անգամ Ֆրանցիսկ I-ն է, որ այցելեց վալդենսյան եկեղեցի, որին 1215թվականին  Կաթոլիկ եկեղեցին հերետիկոս էր ճանաչել:  Ի դեպ Վալդենսյան կրոնական շարժումը առաջացել է 12-րդ դարում Ֆրանսիայում լիոնցի առևտրական Պիեր Վալդոյի  քարոզչության արդյունքում և իր ուսմունքային ու կազմակերպական   սկզբունքներով մոտ է մեթոդական եկեղեցուն: 1975  թվականին Վալդենսյան ավետարանական եկեղեցին միավորվել էր Իտալիայի մեթոդական եկեղեցու հետ`առաջացնելով Մեթոդական և Վալդենսյան եկեղեցիների միությունը, որը մտնում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մեջ:Ներկայումս Վալդենսյան եկեղեցին ունի  գրեթե 40 հազար հետևորդներ Իտալիայում, Շվեյցարիայում, Ուրուգվայում և  Արգենտինայում:

By | 2015-08-26T13:02:40+00:00 August 26th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն