Ռուսաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների միության առաջնորդ- եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին իր հայտարարության մեջ  խիստ բացասաբար է գնահատել  ԱՄՆ-ի ողջ տարածքում  միասեռ ամուսնությունների օրինականացումը: Հայտարարությունում ասված է.<<Ընթացիկ տարվա հունիսի 26-ին ԱՄՆ-ի  Գերագույն դատարանը   հայտարարել է, որ միասեռ զույգերը սահմանադրական իրավունք ունեն  ամուսնություն գրանցել ցանկացած նահանգում: Կարծում եմ, որ  սա ԱՄՆ-ի քրիստոնեական պատմության ամենամռայլ և խայտառակ ամսաթիվն է>>: Եպիսկոպոս Ռյախովսկին նշել է, որ ներկայումս ականատես ենք լինում Սոդոմի վերածննդին: << Հանրությանը  որպես կանոններ  են պարտադրում  այն, ինչը  եկեղեցին մշտապես  անվանել է մեղք և պղծություն: Համասեռամոլությունը անհամատեղելի է քրիստոնեության հետ, ինչի մասին ուղղակիորեն ասված է Աստվածաշնչում: Մենք ականատես ենք դառնում  հասարակության գիտակցության մեջ կատարվող շրջադարձին: Փոխվում են հասարակական հիմքային արժեքները: Հարկ է նշել, որ  հենց քրիստոնեության հիմքի վրա է մեր քաղաքակրթությունը  հազարամյակների ընթացքում զարգացել>>- ասել  է Սերգեյ Ռյախովսկին:  Նրա  խոսքով` սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միությունում բնակվող  ավետարանական հավատքի քրիստոնյաների համար  ԱՄՆ-ը  թվում էին << Ավետյաց երկիր>>: Սակայն աշխարհում ամեն բան շատ արագ է փոխվում:  Ռուսաստանը, որը ոչ վաղ անցյալում համարվում էր  կոմունիստական անաստված գաղափարախոսության  պատվարը, Ռոնալդ Ռեյգանի սահմանմամբ`   <<չարի կայսրությունը>>, ներկայումս  գլխավորում է մեղքի և անբարոյականության ագրեսիվ քարոզի դեմ մղվող պայքարը: << Ես շնորհակալ եմ Աստծուն  մեր երկրի համար: Այժմ մենք պետք է աղոթենք Ամերիկայի համար, ինչպես մի ժամանակ  ամերիկացիներն էին աղոթում Խորհրդային Միությունում արթնության համար: Եկել է մեր հավատքը  ստուգելու ժամանակը: Մեր երկրի բոլոր առողջ ուժերը  պետք է միավորեն ջանքերը ավանդական արժեքները  պաշտպանելու համար, ընտանիքը պաշտպանելու համար,  որպես մեր հասարակության հիմքի: Իսկ այն ինչ  տեղի է ունեցել ԱՄՆ-ում կարող ենք անվանել քաղաքական սոդոմ և  խավարապաշտություն>>-եզրափակել է  իր խոսքը Սերգեյ Ռյախովսկին: