Սուրբ Հարության տոնը նույն օրը նշելու առաջարկ

//Սուրբ Հարության տոնը նույն օրը նշելու առաջարկ

Սուրբ Հարության տոնը նույն օրը նշելու առաջարկ

Fides-ի համաձայն` շարունակվում են    Հիսուս Քրիստոսի Հարության տոնը բոլոր հարանվանություններում  նույն օրը նշելու հարցի շուրջ քննարկումները: Ղպտի եկեղեցու Պատրիարք Թավադրոս II-ի խոսքով   Հարության տոնը տարբեր օրեր նշելու ավանդույթը «պատմական խնդիր է» և չունի  դավանաբանական նշանակություն: Նա  առաջարկել է, որ    քրիստոնեական բոլոր եկեղեցիները  Սուրբ Հարությունը տոնեն ապրիլի երրորդ կիրակին: Այս մասին Թավադրոս II Պատրիարքը հայտարարել էր երիտասարդության հետ  Ամստերդամում կայացած հանդիպման ժամանակ: Ավելի վաղ Պատրիարքը այս առաջարկով  նամակ էր ուղարկել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն