Սիրիայում հայ կամավորները քրդերի հետ միասին կռվում են իսլամիստների դեմ

//Սիրիայում հայ կամավորները քրդերի հետ միասին կռվում են իսլամիստների դեմ

Սիրիայում հայ կամավորները քրդերի հետ միասին կռվում են իսլամիստների դեմ

Քրդական աղբյուրների տեղեկացմամբ` Սիրիայի հյուսիս արևելյան Ալ Հասաքա քաղաքում  <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ ընթացող ռազմական գործողություններին  քուրդ աշխարհազորայինների կազմում  մասնակցում են ավելի քան  70 հայ կամավորներ: Հաղորդվում է, որ ներկայումս իսլամիստ գրոհայինները  ծանր վիճակում են հայտնվել: Մոտ  1200 իսլամիստներ շրջապատված են քաղաքի մի քանի թաղամասերում: Նշենք, որ հուլիսի 19-ին Սիրիայի ռազմաօդային  ուժերը  ռմբակոծել էին  Ալ Հասաքա քաղաքի իսլամիստների կողմից գրավված  թաղամասերը: Իսլամիստների հարձակման պատճառով քաղաքից հեռացած բնակիչները աստիճանաբար վերադառնում են: Իր հոգևոր սաների հետ միասին վերադարձել է նաև սիրիա -կաթոլիկ արքեպիսկոպոս Ժակ Բեհնան Խինդոն:  Ալ Հասաքան Սիրիայի Ջազիրա նահանգի ամենամեծ  քաղաքն է: Հունիսի վերջերին  քաղաքի վրա հարձակվեցին իսլամիստ գրոհայինները և գրավեցին  մի քանի թաղամասեր: Արդյունքում քաղաքից հեռացել էր գրեթե 120 հազար բնակիչ, այդ թվում տարբեր հարանվանությունների պատկանող  4 հազար քրիստոնյաներ: Քրիստոնյաների մեծ մասը ապաստանել է  հարևանությամբ  գտնվող Կամիշլի քաղաքում:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն