Սիրիայում դարձյալ քահանա են առևանգել

Գլխավոր/Նորություններ/Սիրիայում դարձյալ քահանա են առևանգել

Սիրիայում դարձյալ քահանա են առևանգել

Սիրիայի Աս Սուվեյդա նահանգում առևանգել են Հունա-կաթոլիկ եկեղեցու քահանա Անտուան Բուտրոսին և նրա օգնական Սաին Ալ Աբդունին: << Ես կարող եմ հաստատել, որ հայր Անտուան Բուտրոսին և նրա օգնականին առևանգել է զինված խմբավորումներից մեկը: Դեռ ոչ մի տեղեկություն չունենք , ոչ մի պահանջ չի ներկայացվել>>-ասել է արքեպիսկոպոս Նիկոլյա Անտիբան: Քահանան և նրա օգնականը Շահբա քաղաքից մեքենայով գնում էին հարևան քաղաքը, որտեղ hայր Անտուանը պատարագ էր մատուցելու: ճանապարհին նրանց կանգնեցրել էին և գերևարել մի խումբ զինված մարդիկ: Մի վարկածի համաձայն, այդ մարդիկ ջիհադիստներ են, մեկ այլ վարկածով հանցագործներ, ովքեր զբաղվում են մարդկանց առևանգումով:Նշենք, որ 50-ամյա հայր Անտուանը Դամասկոսից ոչ հեռու գտնվող Շահբա քաղաքի Փիլիպոս առաքյալի եկեղեցու քահանան է: Նա հայտնի է Աս Սուվեյդա նահանգում բարեգործական և հումանիտար նախագծերին իր ակտիվ մասնակցությամբ: Հայր Անտուանը մշտապես միջնորդի դեր է կատարել հակառակորդ կողմերին հաշտեցնելու բանակցություններում: