SANA գործակալության տեղեկացմամբ յուրօրինակ իրադարձություն է կատարվել  քրիստոնյա և մուսուլման աշխարհի համար: Սիրիայի Թարթուս քաղաքում տեղի է ունեցել  Մարիամ Աստվածածնի պատվին կառուցված  մզկիթի բացման արարողությունը: Սիրիայի գույքի իրավունքների  հարցերով նախարարը հայտարարել էր. <<Առաջին անգամ արաբական և մուսուլմանական աշխարհում մզկիթը կոչել  են  Մարիամ Աստվածածնի անունով: Սա համաձայնության և եղբայրության կոչ է>>: Թարթուս քաղաքի կաթոլիկ պատրիարքության  ներկայացուցիչ Անտուան Դիբի կարծիքով  մզկիթի բացումը  բարի կամքի քայլ է, ինչը ցույց է տալիս, որ  քրիստոնեությունը և իսլամը   կրում են  սիրո և խաղաղության բարձր առաքելությունը: Կրոնի հարցերով փորձագետները  մեկնաբանելով այս իրադարձությունը նշել են, որ Սիրիան մշտապես  հպարտացել է  տարբեր կրոնների հետևորդների  խաղաղ գոյակցությամբ: Մինչև 2011 թվականի քաղաքացիական պատերազմի սկսվելը Սիրիայում բնակվում էր 2 միլիոն քրիստոնյա, որը կազմում էր ամբողջ բնակչության 10%-ը: Պատերազմի չորս տարիների ընթացքում երկրից հեռացել է մեկ միլիոնից ավելի մարդ: