Սիրիայի քրիստոնյաները իրենց կյանքը կզոհեն հավատի համար

//Սիրիայի քրիստոնյաները իրենց կյանքը կզոհեն հավատի համար

Սիրիայի քրիստոնյաները իրենց կյանքը կզոհեն հավատի համար

Հունական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Կիպրոս կատարած այցի ժամանակ Անտիոքի Պատրիարք Հովհաննես X-ին պարգևատրել են Կիպրոսի Ուղղափառ եկեղեցու բարձրագույն պարգևով`Բառնաբաս առաքյալի անվան ոսկե շքանշանով: Կիպրոսի արքեպիսկոպոս Հրիզոսթոմ II-ը իր աջակցությունն էր հայտնել Անտիոքի եկեղեցուն,որը ներկայումս ենթարկվում է դաժան հալածանքների իսլամիստների կողմից: Նիկոսիայի սուրբ Սոֆիայի տաճարում կայացած պատարագից հետո Անտիոքի Պատրիարքն ասել էր. «Սիրիայի քրիստոնյաները չեն վախենում սպառնալիքներից և պատրաստ են կյանքը զոհել իրենց հավատի համար: Ոչ մի ուժ չի կարող մեզ արտաքսել հարազատ երկրից»:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն