Սերբիայի եկեղեցին դեմ է կառավարության մտադրությանը

//Սերբիայի եկեղեցին դեմ է կառավարության մտադրությանը

Սերբիայի եկեղեցին դեմ է կառավարության մտադրությանը

Սերբիայի  Ուղղափառ եկեղեցու   և  կրոնական կազմակերպությունների  ներկայացուցիչները  միասնաբար  բողոքել են  պետական դպրոցներում  կրոնի առարկայի դասավանդումը  դադարեցնելու վերաբերյալ  երկրի իշխանությունների մտադրության   դեմ: Այս մասին տեղեկացնում է Սերբիայի ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը:  Կայքում հրապարակված  հայտարարության մեջ ասված է. <<Որպես  Սերբիայի ավանդական եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ  մեր  վրդովմունքն ենք հայտնում  լուսավորության նախարար Սրջան Վերբիչի առաջարկի առնչությամբ, համաձայն որի կրոնի դասերը  վերացվելու են պետական դպրոցներում: Մեր պետությունը  պետք է լինի դեմոկրատիայի, իրավահավասարության և միջկրոնական  համաձայնության  օրինակ: Կարծում ենք, որ  պարոն Վերբիչը  չի  համապատասխանում զբաղեցրած  պաշտոնին  և հուսով ենք, որ  Սերբիայի կառավարության  պատասխանատու անդամները չեն աջակցի այդ առաջարկին>>:

By | 2016-01-18T15:32:57+00:00 January 18th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն