Ռուս Ուղղափառ եկեղեցին խզել է կապերը Շոտլանդիայի և Ֆրանսիայի բողոքական եկեղեցիների հետ

//Ռուս Ուղղափառ եկեղեցին խզել է կապերը Շոտլանդիայի և Ֆրանսիայի բողոքական եկեղեցիների հետ

Ռուս Ուղղափառ եկեղեցին խզել է կապերը Շոտլանդիայի և Ֆրանսիայի բողոքական եկեղեցիների հետ

Մոսկվայի Պատրիարքությունը քննադատել է Շոտլանդիայի Երիցական եկեղեցու համասեռամոլներին ձեռնադրելու և Ֆրանսիայի Միացյալ բողոքական եկեղեցու  միասեռ ամուսնությունները օրհնելու  որոշումները: <<Ռուս Ուղղափառ եկեղեցին խոր հիասթափություն է ապրել Շոտլանդիայի և Ֆրանսիայի բողոքական եկեղեցիների ընդունած որոշումներից, քանի որ դրանք անհամատեղելի են    քրիստոնեական բարոյականության նորմերի հետ>>-ասված է Եկեղեցական արտաքին կապերի բաժնի տարածած հայտարարությունում: Քանի որ բողոքական համայնքների հետ հարաբերությունները կախված են  աստվածաշնչյան բարոյականության նկատմամբ նրանց  հավատարմությունից, ուստի Ռուս Ուղղափառ եկեղեցին  այլևս հեռանկարներ չի տեսնում  շարունակելու պաշտոնական հարաբերությունները  Շոտլանդիայի Երիցական  և Ֆրանսիայի Մ իացյալ բողոքական եկեղեցիների հետ: << Ցավով փաստում ենք, որ ներկայումս  քրիստոնյա աշխարհը պառակտվում է ոչ միայն վարդապետական, այլ նաև բարոյական հարցերի շուրջ>>-ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ Ռուս  եկեղեցին 2003 թվականին հարաբերությունները դադարեցրել էր ԱՄՆ-ի Եպիսկոպոսական եկեղեցու հետ, երբ այդ եկեղեցում  եպիսկոպոս էին ձեռնադրել բացահայտ համասեռամոլի, իսկ 2005 թվականին հարաբերությունները խզել էր  նաև  Շվեդիայի եկեղեցու հետ միասեռ ամուսնությունները օրհնելու համար:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն