Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ են կռվում իսլամիստների շարքերում

//Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ են կռվում իսլամիստների շարքերում

Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ են կռվում իսլամիստների շարքերում

Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ԱՊՀ երկրների Հակահաբեկչական  կենտրոնի  տնօրեն, գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը հայտնել էր, որ <<Իսլամական պետություն>> խմբավորման շարքերում կռվում են Ռուսաստանի  հազարավոր քաղաքացիներ: << Հատուկ ծառայությունների տվյալներով ներկայումս իսլամիստների շարքերում  կան Ռուսասատնի Դաշնության  ավելի քան 2հազար քաղաքացիներ, որոշ փորձագետների գնահատմամբ այդ թիվը  կազմում է մոտ 5 հազար>> -ասել էր Նովիկովը: Նրա կարծիքով այս երևույթի դեմ պայքարելու համար  անհրաժեշտ է ակտիվացնել  ոչ միայն օպերատիվ աշխատանքները, այլ նաև քարոզչական: << Միայն ռմբակոծություններով  իսլամիստներին հնարավոր չի հաղթել: Սրբազան պատերազմի կոչը շատերի համար է գրավիչ: Հարկավոր է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների ակտիվ համագործակցությունը: Ներկայումս կարևոր խնդիրն է հետևել  իսլամիստներին միանալ  ցանկացողների երկրից դուրս գալուն, ապա վերահսկել նրանց  վերադառնալուց հետո, կանխել  իսլամական պետության համար գրոհայիններ հավաքագրող անձանց գործունեությունը>>-հայտարարել էր Նովիկովը և նշել, որ պետք է իսլամիստների դեմ ուժեղ քարոզչություն տանել երիտասարդության շրջանում: Այդ գործում պետք է ընդգրկվեն լրատվամիջոցները, համացանցը, իսկ հոգևոր առաջնորդները  պետք է բացատրական աշխատանքներ տանեն: Նրա խոսքով շատ մուսուլման երիտասարդներ մեկնում են սովորելու Մերձավոր Արևելքի կրոնական հաստատություններում և նրանցից շատերը դառնալով արմատական իսլամի հետևորդներ` համալրում են ահաբեկչական խմբավորումների շարքերը: Գեներալ Ա. Նովիկովը տեղեկացրել էր նաև , որ Հակաահաբեկչական կենտրոնը պատրաստել է փաստագրական ֆիլմ Ղրղզստանի  մասնակցությամբ, որում  ցույց են տալու <<Իսլամական պետության>> շարքերում կռված և վերադարձած անձանց վկայությունները,  հավաքագրման գործընթացը և այն թե իրականում ինչ է կատարվում այդ խմբավորման կողմից բռնազավթված տարածքներում: << Կարծում եմ, որ այդ կադրերը կսթափեցնեն շատ երիտասարդների>>-եզրափակել էր Ա. Նովիկովը:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն