Ռուսաստանը մարտահրավեր է նետել չարի ուժերին

//Ռուսաստանը մարտահրավեր է նետել չարի ուժերին

Ռուսաստանը մարտահրավեր է նետել չարի ուժերին

Ռուսաստանը մարտահրավեր է նետել  չարի ուժերին և երկրին սպասվում են դժվարին ժամանակներ: Այս մասին  հավատացյալների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  Սինոդի Եկեղեցու և հասարակության կապերի    բաժնի ղեկավար, ավագ քահանա Վսևոլոդ Չապլինը: <<Ռուսաստանը և ողջ աշխարհը ապրում են  հատուկ ժամանակներ:  Ամենայն հավանականությամբ  առաջիկա տարիները  հեշտ չեն լինելու ինչպես մեր երկրի, այնպես էլ  նրա հարևանների և ընդհանրապես ամբողջ աշխարհր համար: Շատ հակասություններ են հասել իրենց գագաթնակետին և դրանք լուծում են պահանջում: Իսկ լուծումները կարող են բազմազան լինել>>-հայտարարել էր Վսևոլոդ Չապլինը: Նրա խոսքով Ռուս եկեղեցին և Պատրիարք Կիրիլը  <<չեն վախենում  չարին  չար անվանել, բացահայտել  սուտը,  արդի աշխարհի պայմաններում հայտարարել, որ  անհրաժեշտ է և հնարավոր է ապրել Հիսուս Քրիստոսում ոչ  միայն մեկ մարդու, այլ նաև  հասարակության, ժողովուրդների համար: Շարւնակելով իր խոսքը Չապլինը ասել էր.<<Այսօր Ռուսաստանը, մեր եկեղեցին մարտահրավեր են նետում  չարին: Եվ բոլոր չար ուժերը` տեսանելի և անտեսանելի, դուրս են եկել մեր դեմ: Գիտենք, որ ներկայումս Ռուսաստանին համարում  են  գլխավոր թշնամին, ներկայացնում են  իբրև դժոխքի ծնունդ: Ռուս եկեղեցուն էլ փորձում են ներկայացնել  մարդու ազատությունը ճնշող ինչ որ սարսափելի մի բան>>: Նա նշել էր նաև, որ  իրենց ուղղափառ համարող որոշ մարդիկ դիտավորյալ ամեն բան անում են, որպեսզի խառնաշփոթ առաջացնեն  եկեղեցու կյանքում, եկեղեցին   վարակեն  բարեփոխումների  կամ կեղծ պահպանողականության հիվանդությամբ, որոնք  հպարտության հետևանք են և բոլորովին նպատակ չունեն  որևիցե հոգևոր արժեք պահպանել:

By | 2015-08-22T11:23:37+00:00 August 22nd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն