Ռիկ Ուորեն. անհրաժեշտ  է պետության հետ համատեղ գործել

//Ռիկ Ուորեն. անհրաժեշտ  է պետության հետ համատեղ գործել

Ռիկ Ուորեն. անհրաժեշտ  է պետության հետ համատեղ գործել

Հովիվ Ռիկ Ուորենը  ելույթ էր ունեցել  ԱՄՆ-ի կոնգրեսում և քաղաքական գործիչներին խնդրել էր չկրճատել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ֆինանսավորումը: Ի դեպ` Ռիկ Ուորենի եկեղեցու թիմերը  ծառայում են աշխարհի 197 երկրներում: Նա հայտարարել էր. «Քաղաքական գործիչները  հասկանում են, որ մենք չենք փորձում իրենց աշխատանքը կատարել: Եկեղեցին պետության դերը չի կատարում, պետությունն էլ եկեղեցու: Սակայն առողջապահության, կրթության և զարգացման հարցերում  կարող ենք համատեղ աշխատել որպես մի թիմ: Ես կարծում եմ, որ այլ երկրների կառավարությունների հետ  աշխատելը շատ ավելի հեշտ է»: Հովիվը խոսել էր Ռուանդայում իրականացրած իրենց աշխատանքի մասին.»Ռուանդայում ծառայում էր մեր թիմի 1200 անդամներ: Երբ 1994թվականին այդ երկրում ցեղասպանություն իրականացվեց, հասարակական բոլոր կազմակերպությունները հեռացան երկրից: Չհեռացավ միայն եկեղեցին, որովհետև եկեղեցին հենց երկիրն է: Աշխարհի  շատ երկրների համար  չենք կարող խոսել  հասարակության զարգացման մասին առանց եկեղեցու: Այն միշտ երկրի ներսում է: Ուստի  եկեղեցին միշտ պատրաստ է  գործել, եթե միայն կառավարության կողմից գոնե մի կաթիլ սեր դրսևորվի»:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն