Ամերիկացի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ավարտել է  << Լռություն>> կոչվող ֆիլմի աշխատանքները: Կինոնկարը Ճապոնիայում քրիստոնեություն քարոզող պորտուգալացի ճիզվիտ միսիոներների մասին է: Սցենարի հիմքում իրական դեպքեր են, որոնց մասին պատմում է ճապոնացի գրող Սյուսակու Էնդոյի  համանուն վեպը:  Կինոնկարի դեպքերը կատարվում են 17-րդ դարում: Չնայած Ճապոնիայում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող դաժան հալածանքներին, զանգվածային մահապատիժներին, պորտուգալացի երեք միսիոներներ վտանգելով իրենց կյանքը  փորձում են  թափանցել Ճապոնիա, որպեսզի շարունակեն  իրենց հոգևոր առաջնորդ  Ֆերեյրայի  ավետարանությունը` միաժամանկ ճշտեն նրա հավատքը ուրանալու վերաբերյալ  լուրերը: Սակայն շուտով պորտուգալացի վանականների  միսիան  բացահայտվում է, նրանց ձերբակալում են, կտտանքների ենթարկում:  Քրիստոնյա միսիոներները  սկսում են կասկածել թե արդյոք ճիշտ է իրենց  լռություն պահպանելը: Երկար տարիներ  ռեժիսոր Սկորսեզեն ծրագրել  էր նկարահանել <<Լռություն>> ֆիլմը: Կինոնկարի  գաղափարի վրա նա սկսել էր աշխատել դեռևս 1990-ական թվակնների սկզբին: Ֆիլմում նկարահանվել են  Լիամ Նիսոնը, Էնդրյու Գարֆիլդը, Ադամ Դրայվերը և այլոք:  Ֆիլմի բյուջեն կազմել է 51միլիոն  դոլար: Նկարահանել է Paramount Pictures կինոընկերությունը: Կինոնկարի պրեմիերան սպասվում է ընթացիկ տարում: