Պապը կոչ է արել անտարբեր չլինել քրիստոնյաների հալածանքների նկատմամբ

//Պապը կոչ է արել անտարբեր չլինել քրիստոնյաների հալածանքների նկատմամբ

Պապը կոչ է արել անտարբեր չլինել քրիստոնյաների հալածանքների նկատմամբ

<<Radio Vatikan>>-ի տեղեկացմամբ` Հռոմի Պապը հանդիպել է Վատիկանում կայացած <<Օգնություն  Արևելյան եկեղեցիներին>> ասոցիացիայի   լիագումար նիստի մասնակիցների հետ: Հանդիպման ժամանակ Ֆրանցիսկ I-ը միջազգային հանրությանը կոչ էր արել  վերջապես աչքերը բացել  Մերձավոր Արևելքի քրիստոնյաների  անասելի տառապանքների նկատմամբ: Կաթոլիկ Հովվապետի    խոսքով     հազարավոր մարդկանց կյանքը ոմանց ավելի քիչ է հետաքրքրում, քան  զենքը և նավթը:Պապը շեշտել էր, որ զայրացնող է   այն մարդկանց վարքը, ովքեր խոսում են  խաղաղության  մասին, սակայն իրենց գործողություններով մահ են սփռում: Բարեգործական կազմակերպություններին Պապը խնդրել էր  հատկապես օգնություն տրամադրել Եթովպիայի և Էրիթրեայի բնակչությանը, չմոռանալ Հայաստանի մասին, որը քրիստոնեության բնօրանն է  համարվում

About the Author:

Թողնել Հաղորդագրություն