Պաղեստինը դեսպանատուն կբացի  Վատիկանում

//Պաղեստինը դեսպանատուն կբացի  Վատիկանում

Պաղեստինը դեսպանատուն կբացի  Վատիկանում

Ռուսական լրատվամիջոցների համաձայն Պաղեստինի իշխանությունները  մտադիր են  մի քանի ամսից  դեսպանատուն  բացել Վատիկանում: Այս մասին տեղեկացրել է  Պաղեստինի արտգործնախարար  Ռիադ ալ Մալիկին: <<Մենք Վատիկանի հետ  ստորագրել ենք պատմական համաձայնագիր, որով  որոշվում է Պաղեստինի և Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները: Փաստաթղթում   Վատիկանը փաստորեն ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Առաջիկա ամիսներին  Վատիկանում կունենանք մեր դեսպանատունը>>-ասել  էր նախարարը: Նա հույս էր հայտնել, որ  մինչև տարվա վերջ Պաղեստինի անկախությունը ճանաչող պետությունների թիվը կհասնի 140-ի: Նշենք, որ Պաղեստինի անկախությունը պաշտոնապես ճանաչել են ՄԱԿ-ի անդամ 135 երկրներ: Ընթացիկ տարվա մայիսին Պաղեստինի պետությունը փաստացի ճանաչել է նաև Վատիկանը:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն