Պակիստանի նախկին նախարարը համոզված է, որ Ասիա Բիբիին ազատ կարձակեն մոտ ապագայում

Գլխավոր/Նորություններ/Պակիստանի նախկին նախարարը համոզված է, որ Ասիա Բիբիին ազատ կարձակեն մոտ ապագայում

Պակիստանի նախկին նախարարը համոզված է, որ Ասիա Բիբիին ազատ կարձակեն մոտ ապագայում

Asianews-ի տեեկացմամբ` Պակիստանի Կրոնական փոքրամասնությունների հարցերով նախկին նախարար Պոլ Բհատին մեկնաբանել է մահապատժի դատապարտված Ասիա Բիբիի գործը  վերանայելու մասին  երկրի Գերագույն դատարանի ընդունած որոշումը:  Բհատին, ով  ներկայումս Պակիստանի  Կրոնական փոքրամասնությունների միության  նախագահն է, համոզված է, որ  Ասիային ազատ կարձակեն մոտ ապագայում: << Դատարանի որոշումը  դրական քայլ է ոչ միայն Ասիա Բիբիի համար, այլ նաև  աստվածանարգության մեղադրանքով դատապարտված բազմաթիվ մարդկանց համար>>-ասել էր Պոլ Բհատին: Նշենք, որ Պոլ Բհատին  Պակիստանի հայտնի քաղաքական գործիչ, երկրում առաջին քրիստոնյա նախարար Շահբազ Բհատիի եղբայրն է: Շահբազ Բհատին սպանվել է 2011 թվականին թալիբան գրոհայինների կողմից, երբ հանդես էր եկել  Ասիա Բիբիի պաշտպանությամբ և քննադատել էր աստվածանարգության օրենքը: