Չինաստանում սահմանափակում են խաչի կիրառումը

// Չինաստանում սահմանափակում են խաչի կիրառումը

 Չինաստանում սահմանափակում են խաչի կիրառումը

Չինաստանի  Չժեցզյան  նահանգում բողոքական քրիստոնյաները քննադատել են խաչի կիրառությունը սահմանափակելու իշխանությունների մտադրությունը: Իշխանությունների կողմից առաջարկվող նախագծի համաձայն  խաչը պետք է գտնվի տաճարի  առջևում, այլ ոչ թե տանիքի վրա և նրա բարձրությունը չպետք է գերազանցի  ամբողջ  տաճարի բարձրության մեկ տասներորդ մասը: Բողոքական  եկեղեցու ներկայացուցիչները այդ նախագիծն անվանել են անհիմն և համարում են, որ  դա հակասում է չինական օրենքներին: Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում  այդ նահանգի իշխանությունների կարգադրությամբ  խաչերը հանվել են   հարյուրից ավելի եկեղեցիների տանիքներից:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն