Չինաստանը հնարավոր է միանա <<Իսլամական պետության>> դեմ մղվող պայքարին

//Չինաստանը հնարավոր է միանա <<Իսլամական պետության>> դեմ մղվող պայքարին

Չինաստանը հնարավոր է միանա <<Իսլամական պետության>> դեմ մղվող պայքարին

Չինաստանը  հնարավոր է միանա << Իսլամական պետություն>>  խմբավորման դեմ պայքարի  միջազգային  ջանքերին, քանի որ պաշտոնական Պեկինը  մտահոգ է Մերձավոր Արևելքում իսլամիստ գրոհայինների շարքերում կռվող ույգուր իսլամիստների  թվի մեծացմամբ:  Այս մասին գրել է  ազգային անվտանգության հարցերով փորձագետ Բիլ   Գերցը  The Washington Times պարբերականում տպագրված իր հոդվածում: Չինաստանի հյուսիս արևմուտքում գտնվող  Սինցզյան-Ույգուրյան ինքնավար  շրջանում բնակվող  ույգուր մուսուլմանները  բազմիցս ահաբեկչություններ են իրականացրել Չինաստանում: Նախորդ տարվա ամռանը <<Իսլամական պետություն>> խմբավորումը քարոզչական տեսահոլովակ էր  տարածել, որում ույգուրներին  կոչ էր արվում  զինվել: Ույգուրները կազմում են  Սինցզյան -Ույգուրյան ինքնավար  շրջանի բնակչության 45%-ը: Ինքնավար այդ շրջանում ահաբեկչական խմբավորումների ակտիվացումը փորձագետները  կապում են  Մերձավոր Արևելքից  արմատական իսլամիստների ներկայությամբ, ովքեր հավաքագրում են  տեղի բնակչությանը  Աֆղանստանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

By | 2016-01-15T15:17:48+00:00 January 15th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն