Նոր զեկույց կրոնական ազատության վերաբերյալ

//Նոր զեկույց կրոնական ազատության վերաբերյալ

Նոր զեկույց կրոնական ազատության վերաբերյալ

 

Сhristian Рost-ի տեղեկացմամբ ԱՄՆ-ի Կրոնական ազատության հարցերով միջազգային հանձնաժողովը հրապարակել է ամենամյա հաշվետվությունը, համաձայն որի քրիստոնյաների նկատմամբ հալածանքների ամենաբարձր մակարդակը գրանցած 17 երկրներից  12-ում բնակչության մեծ մասը իսլամ է դավանում: Հանձնաժողովի հանձնարարականով այս վերջին զեկույցում  «հատկապես  վտանգավոր ինը  երկրների» ցուցակում ավելացվել են ևս ութ պետություններ, որոնցից յոթը մուսուլմանական  են: Այսպիսով ցուցակում ընդգրկված են հետևյալ պետությունները.Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Իրաք, Պակիստան, Սիրիա, Տաջիկստան,  Վիետնամ, Իրան, Սաուդյան Արաբիա, Սուդան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Բիրմա, Չինաստան, Էրիթրեա, Հյուսիսային Կորեա: Հանձնաժողովը կազմել է նաև այն երկրների ցուցակը, որոնց կառավարությունները  մասնակցում են կամ էլ թույլ են տալիս  կրոնական ազատության  մասնակի   ճնշումներ: Այդ երկրներն են. Աֆղանստան, Ադրբեջան, Ինդոնեզիա,  Ղազախստան,  Մալազիա,  Թուրքիա, Կուբա, Հնդկաստան և Ռուսաստան:   Զեկույցում մտահոգություն է արտահայտված  մի շարք երկրներում տիրող իրավիճակի շուրջ: Դրանք են`  Բահրեյնը, Բանգլադեշը, Ղրղզստանը, Բելառուսը, Կիպրոսը և Շրի Լանկան: Զեկույցում նշված է, որ հաճախ հալածանքները կամ էլ բռնարարքները կատարում են  ոչ պետական  կառույցները:  Դրանց թվին են պատկանում   ահաբեկչական կազմակերպությունները`օրինակ  Սիրիայում և Իրաքում տարածքներ զավթած «Իսլամական պետություն» խմբավորումը, Հյուսիսային Աֆրիկայում  գործող «Բոկո հարամը» և այլն:  Կրոնական ազատության հարցերով միջազգային հանձնաժողովի նախագահ Կատրինա  Լանթոս Սվեթը  հայտարարել էր. «Յուրաքանչյուր ազգի պետք է մտահոգի  բռնարարքները ոչ միայն մարդասիրական  նկատառումներից ելնելով, այլև այն պատճառով, որ անպատժելիության պայմաններում  դրանք տարածվում են մյուս երկրներում: Հալածվող կրոնական խմբերի  անվտանգությունը, պաշտպանությունը կարելի է  երաշխավորել`կիրառելով  հավատի ազատ դավանության սկզբունքները»:

 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն