Նիկ Վույչիչը Ռուսաստանի նախագահի հետ կհանդիպի ապրիլի 14-ին

//Նիկ Վույչիչը Ռուսաստանի նախագահի հետ կհանդիպի ապրիլի 14-ին

Նիկ Վույչիչը Ռուսաստանի նախագահի հետ կհանդիպի ապրիլի 14-ին

 

Ընթացիկ տարում   Ռուսաստան կատարելիք երկրորդ այցի ընթացքում  համաշխարհային ճանաչում ունեցող քարոզիչ Նիկ Վույչիչը  կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի հետ: Հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին: Այս տեղեկությունը հաստատել են  նախագահի  աշխատակազմում: <<Ինձ համար միշտ հետաքրքիր է հանդիպել  պետությունների ղեկավարների հետ: Նրանք խոշոր մարդիկ են, պատասխանատու են իրենց երկրի քաղաքացիների համար: Նրանցից շատ բան կարելի է սովորել, սակայն ինձ մշտապես հետաքրքրել է  նրանց ներաշխարհը: Երկրի ղեկավարները իմաստուն են, հրաշալի զրուցակիցներ, նրանց հետ հետաքրքիր է: Սովորաբար նախագահների  հետ զրուցել եմ  բարեգործության, աղքատության նկատմամբ վերաբերմունքի, երեխաների օգնության և այլ հարցերի մասին>>-պատմել է Նիկ Վույչիչը <<Собеседник>>  շաբաթաթերթին տված հարցազրույցում: Ի դեպ Նիկ Վույչիչը հանդիպել  է 13 պետությունների ղեկավարների հետ:

By | 2016-01-21T12:12:51+00:00 January 21st, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն