Նիգերիայում կաթոլիկ քահանա է սպանվել

//Նիգերիայում կաթոլիկ քահանա է սպանվել

Նիգերիայում կաթոլիկ քահանա է սպանվել

Fides-ի տեղեկացմամբ Նիգերիայի  հարավային Օնդո քաղաքում   կաթոլիկ քահանա Գուդվիլ Օնիեկան և նրա կրտսեր եղբայրը  ավազակային հարձակման  զոհ են դարձել: Հանցագործները  փորձել են կանգնեցնել ավտոմեքենան, որում գտնվել են քահանան և նրա եղբայրը: Երբ մեքենան չի կանգնել, հանցագործները կրակել են բենզինի բաքի վրա: Մեքենան պայթել էր  և հրդեհվել: <<Open Doors>> քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով  քրիստոնյաների դեմ  հալածանքների բարձր մակարդակ ունեցող 50 երկրների ցուցակում Նիգերիան գրավում է 10-րդ հորզոնականը:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն