<<Ամերիկայի եպիսկոպոսների կոնֆերանս>>կազմակերպությունը ողջունել է Նեբրասկա նահանգում մահապատժի վերացումը: Մայիսի 29-ին  նման որոշում էր ընդունել նահանգի կոնգրեսը` չնայած ընդդիմադիրների հզոր դիմադրությանը: <<Ամերիկայի եպիսկոպոսների կոնֆերանս>>-ի նախագահ, մոնսինյոր Թոմաս Վենսկին շնորհավորել էր Նեբրասկայի  կոնգրեսականներին, հոգևորականությանը  և մահապատժի վերացման համար  պայքարի բոլոր մասնակիցներին: <<Մենք հավատքի մարդիկ ենք, հավատում ենք և հույս ունենք կորուսյալ հոգիների փրկության համար: Մենք` հոգևորականներս շարունակում ենք  պնդել, որ  չի կարելի սովորեցնել չսպանել, միաժամանկ մահապատիժներ իրականացնելով>>-ասել էր Թոմաս Վենսկին:  Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ում մահապատիժը որպես պատժամիջոց  հաստատվել է 1976 թվականին Գերագույն դատարանի կողմից: Ամերիկայի  եկեղեցին մշտապես դեմ է հանդես եկել  մահվան դատավճռին  ոչ միայն այն պատճառով, որ մարդկային կյանքը անձեռնմխելի է, այլ նաև,  որ մահապատիժը անարդյունավետ է  հանցագործությունների նվազման համար   մղված պայքարում: Տեղեկացնենք, որ ներկայումս մահապատիժը գործում է Ամերիկայի   31 նահանգներում