Հունիսի 17-ի արևամուտից հետո մուսուլմանների մոտ սկսվել է սրբազան ամիսը`Ռամադանը, որը կտևի մինչև հուլիսի 17-ը և կավարտվի Ուրազ-Բայրամ եռօրյա  տոնով: Ռամադանը մուսուլմանական օրացույցի 9-րդ ամիսն է և հատկապես կարևոր ու հարգված է  մուսուլմանների կողմից, քանի որ ավանդության համաձայն հենց այս ամսում է  Ջեբրայիլ հրեշտակը Մուհամեդ մարգարեին փոխանցել առաջին աստվածային հայտնությունը, որը դարձել է սուրբ գրքի՝ Ղուրանի հիմքը:Ռամադան ամսվա ընթացքում  բոլոր չափահաս  հավատացյալները պետք է պաս պահեն:Պասը համարվում է իսլամի 5 հիմնասյուներից մեկը , որի  իմաստը հավատի ամրապնդումն է, հոգևոր աճը, կենսակերպի վերափոխումը: Մուսուլմանների համար այն նախ և առաջ կյանքի իրական արժեքները հասկանալու հնարավորություն է: Պասից կարող են ազատվել միայն հղի կանայք, հիվանդները, ծերերը և երեխաները: Ովքեր պաս չեն պահում  պետք է պարտադիր  ամեն օր կերակրեն որևէ աղքատի: Պասը  պահվում է մինչև արևի մայր մտնելը: Այդ  ընթացքում հավատացյալները պետք է Ղուրանը կարդան, աղոթեն, բացի ուտելիքից ձեռնպահ մնան բամբասելուց, ծխելուց, զվարճություններից  և այլն: Իսկ երեկոյան հավատացյալն  արդեն կարող է հրավիրել  հարազատներին, մոտ ընկերներին, հարևաններին և հյուրասիրություն կազմակերպել:Ամսվա ընթացքում մուսուլմանները պետք է շատ բարեգործություններ կատարեն: Մզկիթներում անցկացվում են  հավելյալ գիշերային ծառայություններ  իմամների գլխավորությամբ: