Մոսկվայում քննարկել են հալածվող քրիստոնյաների վիճակը Մերձավոր Արևելքում

//Մոսկվայում քննարկել են հալածվող քրիստոնյաների վիճակը Մերձավոր Արևելքում

Մոսկվայում քննարկել են հալածվող քրիստոնյաների վիճակը Մերձավոր Արևելքում

Ռուսական ԶԼՄ-ների համաձայն`քրիստոնյաների հալածանքներին նվիրված Մոսկվայում կայացած կլոր սեղանի ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ,  քահանա  Գևորգ Վարդանյանը հայտարարել էր, որ հարյուրավոր հայեր են զոհվել Սիրիայում, իսկ հայկական քրիստոնեական տաճարների մեծ մասը ավերվել է. <<Ցավով պետք է նշեմ, որ  Սիրիայում ընթացող պատերազմի ժամանակ հարյուրավոր հայեր են զոհվել, ավերվել է  հայկական եկեղեցիների, մշակութային և կրթական կենտրոնների մեծ մասը>>-ասել էր հայ քահանան: Մասնավորապես պայթեցրել են  Հալեպի 15-րդ դարի հայկական տաճարը, որը պատմական կարգավիճակ ուներ և համարվում էր  քաղաքի հայ համայնքի կենտրոնը: Մինչև  քաղաքացիական պատերազմը Սիրիայում բնակվում էին  80 հազար հայեր, ներկայումս նրանց թիվը կազմում է 30-35 հազար: Մոսկվայի Սինոդի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար,  ավագ քահանա Վսևոլոդ Չապլինը  խոսելով մերձավորարևելյան տարածաշրջանի քրիստոնյաների վիճակի մասին հայտարարել էր, որ  նման կոպիտ ուժի և դաժանության  պատասխանը պետք է ուժային լինի:  <<Այսօր պետք է հասնել այն բանին, որ քրիստոնեական երկրները , ներառյալ Ռուսաստանը  հալածվող քրիստոնյաներին պաշտպանելու ուժ և կամք ցուցաբերեն: Անհրաժեշտ է արժանի պատասխան տալ նրանց, ովքեր  ոտնակոխ են անում բարոյական ցանկացած նորմերը>>-ասել էր Չապլինը:   Իսկ ավագ քահանա Ալեքսանդր Բորիսովը առաջարկել էր, որպեսզի յուրաքանչյուր պատարագի ժամանակ ռուսական եկեղեցիներում հատուկ աղոթեն  հալածվող քրիստոնյաների համար:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն