Միանձնուհին քննադատում է իսլամիստներին

//Միանձնուհին քննադատում է իսլամիստներին

Միանձնուհին քննադատում է իսլամիստներին

Christian Post-ի համաձայն` հայտնի միանձնուհի Հաթուն Դոգանի կարծիքով ԱՄՆ-ը բավարար իշխանություն ունեն, որպեսզի կանգնեցնեն «Իսլամական պետություն» տխրահռչակ խմբավորման գործունեությունը: Քույր Դոհանը մշտապես  օգնում է ահաբեկչության զոհերին: Ներկայումս նա  աջակցում է Սիրիայի և Իրաքի եզդիներին: «Այդ խմբավորման իսլամիստները  առևանգել են  ավելի քան 12 հազար մարդ և միայն եզդիներից: Այնտեղ բարբարոսություն է կատարվում: Աբու Բաքր ալ Բաղդադիի նպատակն է  իսլամը տարածել ողջ աշխարհում: Իսլամը խաղաղ կրոն չի: Եթե ինչ որ մեկը ձեզ ասի, որ «Իսլամական պետությունը»  իսլամի հետ կապ չունի, չհավատաք: «Իսլամական պետությունը»  դա իսլամն է, իսլամը դա «Իսլամական պետություն»-ն է: Ամերիկան  կարող է կանգնեցնել այդ վայրագությունը արևմտյան երկրների հետ միասին: Իսլամում չկա դեմոկրատիա: Իսլամն այնքան հեռու է դեմոկրատիայից, որքան սպիտակը սևից»-ասել էր քույր Հաթուն Դոգանը CBN News-ին տված հարցազրույցում:  Տեղեկացնենք, որ միանձնուհի քույր Հաթուն  Դոգանի հիմնադրամը  35 երկրներում օգնում է  հալածվող քրիստոնյաներին:  Հիմնադրամը ապաստան է տրամադրում, օգնում դեղորայքով, հագուստով և այլ անհրաժեշտ իրերով:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն