The Independent-ի տեղեկացմամբ `Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդ  քաղաքի համալսարանի ղեկավարությունը  մագիստրատուրայից հեռացրել է Ֆելիքս Նգոլեին: Վերջինս Facebook-ի իր էջում Ղևտացիների գրքից հատված էր տեղադրել, որում խստորեն դատապարտվում է համասեռամոլությունը: Համալսարանի ղեկավարությունը Նգոլեին հեռացնելու  որոշումը  բացատրել  է այն հանգամանքով, որ իրենք չեն դատապարտում ուսանողի տեսակետը, սակայն   սոցիալական ցանցում նման գրառման տեղադրումը կարող է վիրավորել  համասեռամոլներին:   Ֆելիքս Նգոլեն բոլորովին մտադիր չի հանձնվել: Նա բողոքարկելու է  վճիռը դատարանում: Նգոլեի խոսքով`  համասեռամոլության  և միասեռ ամուսնությունների վերաբերյալ իր անձնական կարծիքը չպետք է խոչընդոտ  հանդիսանա  իր կրթությանը: Նա նշել էր, որ  ամուսնության վերաբերյալ իր կարծիքը հիմնված է աստվածաշնչյան սկզբունքների վրա: Ֆելիքս Նգոլեին իրավաբանական  օգնություն է տրամադրում քրիստոնեական իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Անդրեա Ուիլյամսը: Նրա խոսքով դա հերթական դեպքն է, երբ  քրիստոնեական տեսակետները քննադատության են ենթարկվում: