Մեծ Բրիտանիայի կառավարությունը պայքարելու է իսլամական ծայրահեղականության դեմ

Գլխավոր/Նորություններ/Մեծ Բրիտանիայի կառավարությունը պայքարելու է իսլամական ծայրահեղականության դեմ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պայքարելու է իսլամական ծայրահեղականության դեմ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը խոստացել է  աջակցել  ոչ ծայրահեղական մուսուլմաններին և այդ կերպ պայքարել  երիտասարդության շրջանում ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ:  Ծայրահեղականության դեմ  պայքարին նվիրված իր ելույթում վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ  մուսուլմանները կառավարության հետ միասին կարող են դիմակայել  ահաբեկչության սպառնալիքին: Վարչապետը իր մտահոգությունն էր հայտնել իսլամիստ ահաբեկիչների շարքերում կռվելու համար Սիրիա և Իրաք մեկնող երիտասարդ բրիտանացիների թվի մեծացմամբ: << Մենք պետք է ամբողջապես վերանայենք այն աշխատանքը, որ կատարում ենք բանտերում  ծայրահեղականության դեմ պայքարելու համար: Անհրաժեշտ է նաև, որ համացանցային ռեսուրսների աշխատակիցները  ավելի մեծ օգնություն ցուցաբերեն համացանցում գործող  պոտենցիալ  ահաբեկիչներին  գտնելու  համար>>-ասել էր  Դևիդ Քեմերոնը: Բացի դա վարչապետը առաջարկել էր ծնողներին իրավունք տալ դադարեցնել  երեխաների անձնագրերի   ժամկետը,  եթե կասկածեն, որ իրենց զավակները կարող են մեկնել Մերձավոր Արևելք: Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է իսլամական ծայրահեղականության դեմ պայքարի  ամբողջական ռազմավարությունը ներկայացնել այս տարվա վերջին: