Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ Իտալիան խախտում է  համասեռամոլների  հիմնարար իրավունքը` հրաժարվելով  պաշտոնապես ճանաչել միասեռ ամուսնությունները: <<Դատարանը վճռել է, որ  այսօր Իտալիայում համասեռամոլների համար  գոյություն ունեցող իրավաբանական պաշտպանությունը չի ապահովում  նրանց հիմնարար իրավունքները` ունենալ երկարաժամկետ և պատասխանատու հարաբերություններ>>-ասված է հուլիսի 21-ին հրապարակված  փաստաթղթում: Բացի դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշելով,  որ Եվրամիության 24 պետություններ իրավաբանորեն ճանաչել են միասեռ կապերը, կոչ էր արել Իտալիային  մշակել միասեռ կապերը գրանցելու համապատասխան ծրագրեր: