Հրեա պրոդյուսերը Օսկար մրցանակը  հանձնել է Հոլոքոստի  զոհերի հիշատակի  թանգարանին

//Հրեա պրոդյուսերը Օսկար մրցանակը  հանձնել է Հոլոքոստի  զոհերի հիշատակի  թանգարանին

Հրեա պրոդյուսերը Օսկար մրցանակը  հանձնել է Հոլոքոստի  զոհերի հիշատակի  թանգարանին

Իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ` հրեական ծագումով խորվաթցի պրոդյուսեր Բրանկո Լուստիգը համաշխարհային մեծ ճանաչում ունեցող << Շինդլերի ցուցակը>> ֆիլմի   համար 1993 թվականին  ստացած <<Օսկար>> մրցանակը հանձնել է  Երուսաղեմի Հոլոքոստի զոհերին նվիրված  Յադ վա Շեմ  հուշահամալիր թանգարանին: 83 ամյա Լուստիգը  ապրել է Հոլոքոստի ողջ սարսափները: Նա կալանավոր էր եղել  Օսվենցիում և Բերգեն Բելզեն համակենտրոնացման ճամբարներում: <<Շինդլերի ցուցակը  ֆիլմով   ես ցանկանում էի արտահայտել այդ սարսափելի ժամանակաշրջանի իմ զգացումները: Ցանկանում էի ցույց տալ այն ամենը, ինչ սեփական աչքերով եմ  տեսել: Օսկարի մրցանակը ինձ համար դարձել է Հոլոքոստի  զոհերի հիշատակի և փրկվածների  խորհրդանիշը: Մրցանակը վկայում է այն մասին, որ մենք` փրկվածներս կատարել ենք միլիոնավոր զոհերի խնդրանքը` աշխարհին պատմել այն, ինչ որ կատարվել է փշալարերի ետևում>>-հայտարարել էր պրոդյուսերը Յադ վա Շեմ  հուշահամալիրում մրցանակի  հանձնման արարողության ժամանակ:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն