Հրապարակվել է քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ նոր զեկույց

// Հրապարակվել է քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ նոր զեկույց

 Հրապարակվել է քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ նոր զեկույց

Ամերիկյան Gatestone Institute-ը հրապարակել է մուսուլմանական երկրներում քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ մայիսի զեկույցը , որում մեծ ուշադրություն է հատկացված այդ խնդրի նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած   երկակի չափանիշներին: Զեկույցի համաձայն հաճախ մուսուլմանական երկրների քրիստոնյա առաջնորդներին, ովքեր պետք է հանդես գան քրիստոնյաների վիճակի վերաբերյալ զեկույցներով ԱՄՆ-ի պետդեպարտամենտը մերժում է այցի հրավերներ տալ: Օրինակ  Իրաքից միանձնուհի  Դիանային, ով  տարբեր կրոնների առաջնորդների  պատվիրակության հետ պետք է այցելեր Ամերիկա: Նա զեկույց էր ունենալու Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հալածանքների մասին: Պատվիրակության բոլոր անդամները այցելության հրավերներ էին ստացել, բացի քույր Դիանայից: Մերժել էին նաև  Նիգերիայից քրիստոնյա նահանգապետ Իոն Դևիդ Չանի այցը: Զեկույցում նշված է Պակիստանում և Եգիպտոսում քրիստոնեական տաճարների  դեմ կատարված հարձակումների մասին: Թուրքիայի Էնեզ քաղաքում 900 տարվա ուղղափառ տաճարը  վերանորոգելու են և դարձնելու  գործող մզկիթ, չնայած իշխանությունների հավաստիացումներին, որ տաճարը թանգարան է դառնալու: Պակիստանի Սանդա քաղաքում մուսուլմանները մի քրիստոնյայի  մեղադրել էին աստվածանարգության համար և դաժան ծեծի ենթարկել:Սիրիայում անհայտ է մնում ասորի 242 քրիստոնյա պատանդների ճակատագիրը, որոնց համար իսլամիստ գրոհայինները պահանջել էին 242 միլիոն դոլար փրկագին: Քանի որ քրիստոնյաները չէին  կարող նման գումար վճարել, ուստի դադարեցվել էին բանակցությունները:  Զեկույցում անդրադարձել են նաև Թուրքիայի մայրաքաղաքում <<Kamp Armen>> հայկական որբանոցը  քանդելու փաստին: Որբանոցը կառուցվել էր  1962 թվականին  հայ բողոքական համայնքի նախաձեռնությամբ: Այդտեղ  ավելի քան 1500 երեխաներ ապրել էին, մեծացել հայ քրիստոնեական  մշակույթի և հոգևոր արժեքների վրա հիմնված միջավայրում: Մանկատան սաների թվում էր նաև <<Ակոս>> ամսագրի խմբագիր Հրանտ Դինքը: Մանկատունը թուրքական իշխանությունները  սեփականացրել էին  1987 թվականին: Այն  վերադարձնելու բոլոր փորձերը հաջողություն չէին ունեցել: Զեկույցի հեղինակ, հայտնի իսլամագետ  Ռայմոնդ Իբրահիմի կարծիքով  մուսուլմանական երկրներում քրիստոնյաների հալածանքները կանոնավոր բնույթ են կրում և դրա պատճառը շարիաթի օրենքների վրա հիմնված  մուսուլմանական աշխարհայացքն է:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն