Հրապարակվել է  Իրաքում  ՄԱԿ-ի առաքելության  հաշվետվությունը

//Հրապարակվել է  Իրաքում  ՄԱԿ-ի առաքելության  հաշվետվությունը

Հրապարակվել է  Իրաքում  ՄԱԿ-ի առաքելության  հաշվետվությունը

Իրաքում ՄԱԿ-ի առաքելության  և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով  գլխավոր կոմիսարի վարչության  ներկայացրած հաշվետվության համաձայն  2014 թվականից մինչ օրս  Իրաքում զոհվել է 18 հազար մարդ, 3500 կանայք և երեխաներ  գերի են <<Իսլամական պետություն>> խմբավորման մոտ: Ավելի քան 36 հազար մարդ վիրավորվել է, իսկ 3 միլիոն  մարդ  զրկվել է բնակության վայրից: Հաճախ  սպանությունների և առևանգումների զոհ են դառնում  իսլամիստների գաղափարախոսությանը դեմ մարդիկ` իշխանության ներկայացուցիչներ, հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ, ոստիկանության աշխատակիցներ,  բժիշկներ, իրավաբաններ, կրոնական և ցեղերի առաջնորդներ: Իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկացմամբ իսլամիստ գրոհայինները լայնորեն կիրառում են սեռական բռնությունները կանանց և երեխաների հանդեպ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր կոմիսար Զեիդ Ռաադ Հուսեինը հայտարարել է, որ  իրականում զոհվածների թիվը  հաշվետվությունում նշվածից ավելին է: Զոհերի  թվում մեծ է քրիստոնյաների թիվը, որոնց իսլամիստները հալածում են առանձնահատուկ դաժանությամբ:

By | 2016-01-25T13:03:13+00:00 January 25th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն