Գլխավոր/Նորություններ/Հրապարակվել է  Ամերիկայի ամենաազդեցիկ քրիստոնյաների ցուցակը
  • Հրապարակվել է  Ամերիկայի ամենաազդեցիկ քրիստոնյաների ցուցակը

Հրապարակվել է  Ամերիկայի ամենաազդեցիկ քրիստոնյաների ցուցակը

«Newsmax>> պարբերականի հրապարակած Ամերիկայի 100 ամենաազդեցիկ քրիստոնյաների ցուցակը  գլխավորել է  միջազգային  հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմը: Ի դեպ ցուցակում ներառված են նաև  հայտնի մարզիկներ, դերասաններ, ովքեր հայտնի են իրենց քրիստոնեական գործունեությամբ:  «Մարտահրավերները, որոնց հետ այսօր բախվում են քրիստոնյաները, տարբերվում են անցյալ դարի  մարտահրավերներից: Ցուցակում ներառված ոչ բոլոր մարդիկ են  կանգնած  եկեղեցական ամբիոնի մոտ: Սպորտի  և շոու բիզնեսի աստղերը քրիստոնյա առաջնորդներ չեն, սակայն  նրանց ազդեցությունը  երբեմն ավելի մեծ է հովիվների և ավետարանիչների» -գրված է  Newsmax պարբերականի կայքում: Պարբերականի տարբերակով առաջին հորիզոնականում հայտնված Ֆրանկլին Գրեհեմը վերջերս հաճախակի կոչ է անում պայքարել քրիստոնյաների հալածանքների դեմ ողջ աշխարհում: Ֆրանկլին Գրեհեմի հայրը` համաշխարհային ճանաչում ունեցող ավետարանիչ Բիլլի Գրեհեմը  գրավել է ցուցակի հինգերերդ հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում «Լեյքվուդ» եկեղեցու  հովիվ Ջոել Օսթինն է: Այս եկեղեցու անդամների թիվը կազմում է ավելի քան 43 հազար մարդ: Իսկ «Աստվածաշունչ» սերիալի պրոդյուսերներ Մարկ Բարնետ և Ռոմա Դաունի զույգը  հայտնվել է երրորդ հորիզոնականում: