Հռոմի Պապը քրիստոնյաների հալածանքները ցեղասպանություն է անվանել

Գլխավոր/Նորություններ/Հռոմի Պապը քրիստոնյաների հալածանքները ցեղասպանություն է անվանել

Հռոմի Պապը քրիստոնյաների հալածանքները ցեղասպանություն է անվանել

Հռոմի Պապ Ֆրանցիսկ-ը Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում ելույթ էր  ունեցել ժողովրդական շարժումների միջազգային II հանդիպման ժամանակ: Իր ելույթում Պապը  մեր ժամանակներում իրականացվող  քրիստոնյաների հալածանքները ցեղասպանություն է անվանել : <<Սարսափով տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում  և աշխարհի մյուս վայրերում  Հիսուսին հավատալու համար քրիստոնյաները ենթարկվում են դաժան հալածանքների, բռնությունների, խտրական վերաբերմունքի>>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը: Նա դատապարտել էր այդ բռնարարքները և կոչ էր արել դադարեցնել քրիստոնյաների ցեղասպանությունը: Կաթոլիկ Հովվապետը  տեղի ունեցող իրադարձությունները անվանել էր 3-րդ համաշխարհային պատերազմ: Պապը հավատացյալներին  կոչ էր  արել  չընտելանալ  անարդարացի իրականությանը  և ցուցաբերել քրիստոնեական դիրքորոշում: