Հռոմի Պապը հանդիպել էր կալանավորների հետ

Գլխավոր/Նորություններ/Հռոմի Պապը հանդիպել էր կալանավորների հետ

Բոլիվիա կատարած այցի ժամանակ Հռոմի Պապ Ֆրսնցիսկ I-ը այցելել էր Սանտա Կրուս քաղաքի <<Պալմասոլ>> բանտը և հանդիպել կալանավորների հետ: Հանդիպմանը ներկա էին ավելի քան 2800 կալանավորներ: << Ես չէի կարող հեռանալ Բոլիվիայից  առանց ձեզ տեսնելու>>-ասել էր Պապը: Կալանավորները նրան պատմել էին իրենց դժվարությունների մասին, գանգատվել բանտում տիրող կարգերից, բանտի վարչակազմի անգործությունից, բարձրացրել էին տարբեր խնդիրներ: Պապը իր խոսքում ասել էր.<<Ինչ ես ունեմ և սիրում եմ , ցանկանում եմ կիսվել ձեզ հետ. Հիսուս Քրիստոսն է և Հայր Աստծո ողորմությունը: Հիսուսի սերը  բժշկում է, ներում է, բարձրացնում է, հոգ է տանում: Նա մոտենում է և վերադարձնում է արժանապատվությունը>>: Պապը անդրադարձել էր նաև ուղղիչ հաստատությունների համակարգին.<<Բանտարկությունը  չի նշանակում բացառում, բանտարկությունը հասարակության մեջ վերականգնողական փուլերից մեկն է>>-շեշտել էր Պապը: Նա իր խոսքը ուղղել էր նաև բանտի աշխատակիցներին.<<Ձեզ վրա դրված  խնդիրն է բարձրացնել, այլ ոչ թե ստորացնել, վերադարձնել արժանապատվությունը, այլ ոչ թե նվաստացնել,  խրախուսել, այլ ոչ թե  ճնշել: Դրա համար պետք է  հեռանալ  լավ և վատ մարդ  մտածելակերպից և սկսել գործել մարդկանց օգնելու  վրա հիմնված տրամաբանությամբ>>- ասել էր Ֆրանցիսկ I-ը: Նշենք, որ << Պալմասոլ >> բանտը ամենախոշորն է Բոլիվիայում: Չնայած բանտը նախատեսված է 800 մարդու համար, ներկայումս այնտեղ պահում են ավելի քան 5 հազար բանտարկյալի: 2013թվականին բանտում խռովություն էր բարձրացել, որի ժամանակ զոհվել են 31կալանավորներ: