Հռոմի Պապը դատապարտել է զենքի առևտուրը

Գլխավոր/Նորություններ/Հռոմի Պապը դատապարտել է զենքի առևտուրը

Հռոմի Պապը դատապարտել է զենքի առևտուրը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-րդ ամյակին է  անդրադարձել Հռոմի Պապը  հավատացյալների հետ հանդիպման ժամանակ: Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին  Ֆրանցիսկ I-ը դատապարտել է զենքի առևտրականներին  և խոսել է ներկայումս քրիստոնյաների հալածանքների մասին: <<Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի տարեդարձի կապակցությամբ  իմ աղոթքներով  դարձյալ դիմում եմ Աստծուն, որպեսզի ժամանակակից աշխարհը այլևս չապրի նման սարսափելի փորձություններ, տառապանքներ և ողբերգություններ>>-մասնավորապես ասել էր  Պապը: Նա իր ափսոսանքն էր հայտնել , որ ներկայումս տարբեր վայրերում տեղի ունեցող արյունոտ բախումներին  զոհ են գնում փոքրամասնությունները` հատկապես քրիստոնյաները: << Այսօր կան մարդիկ, ովքեր զենք են արտադրում և վաճառում: Այդ զենքերը  պատված են անմեղ մարդկանց արյունով: Թող այլևս երբեք պատերազմ չլինի>>-եզրափակել էր կաթոլիկ Հովվապետը: