Վերջերս Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  անսպասելի այցելել էր  Հռոմի արևելյան արվարձանում  գտնվող Բրունո Բուոցիի անվան  ծերանոցը: Պապը ջերմորեն ողջունել էր ծերանոցում ապրող 33 տարեցներին, զրուցել նրանց հետ, որից հետո այցելել էր  հարևանությամբ գտնվող  բժշկական հաստատությունը, որում պահվում են անկողնուն գամված  ծանր հիվանդներ:  Վատիկանի հայտարարության համաձայն`այս այցով Ֆրանցիսկ I-ը ցանկացել էր շեշտել արդի հասարակությունում մերժված մարդկանց կյանքի արժևորությունը: