Վատիկանը հրապարակել է ընթացիկ տարվա սեպտեմբերին  Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի Ամերիկա  կատարելիք այցի ծրագիրը: ԱՄՆ այցելելուց առաջ Ֆրանցիսկ I-ը  կայցելելի  Կուբա, որտեղ ուխտագնացություն կկատարի սուրբ վայրեր և կհանդիպի տեղի բնակչության հետ: Սեպտեմբերի 22-ին Պապը կմեկնի Վաշինգտոն, իսկ հաջորդ օրը  Սպիտակ Տանը նրան կընդունի նախագահ Բարաք Օբաման: Սեպտեմբերի 24-ին Ֆրանցիսկ I-ը ուղերձով հանդես կգա  Կոնգրեսում: Եվ Կուբայում և ԱՄՆ-ում Հռոմի Պապը հանդիպելու է անօթևաններրի, ներգաղթյալների և բանտարկյալների հետ: Բացի դա ԱՄՆ-ում Ֆրանցիսկ Պապը  ելույթ է ունենալու հավատքի ազատությանը նվիրված հանդիպման ժամանակ: Պատճառը ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից միասեռ ամուսնությունները օրինականացնելու վերաբերյալ ընդունած որոշումն է: