ՄԱԿ-ի կողմից հունիսի 21-ը որպես Յոգայի համաշխարհային օր հռչակելու որոշման կապակցությամբ  Հունաստանի Ուղղափառ եկեղեցու Սինոդը  հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.<<Մենք հարգում ենք հավատքի ազատությունը, որը երաշխավորված է Հունաստանի սահմանադրությամբ, սակայն ելնելով հովվական մեր պատասխանատվությունից, ուղղափառ մեր համայնքին հիշեցնում ենք, որ յոգան ոչ թե ֆիթնեսի մի ձև է, այլ  համարվում է հինդուիզմի հիմնային ուսմունքը, ունի տարբեր դպրոցներ, ճյուղեր  և միտումներ: Ուստի յոգան բացարձակապես անհամատեղելի է  քրիստոնեական ուղղափառ մեր հավատքի հետ  և չպետք է տեղ ունենա քրիստոնյաների կյանքում:>>: