Հնդկաստտանում դատապարտել են 13 մուսուլմանների

//Հնդկաստտանում դատապարտել են 13 մուսուլմանների

Հնդկաստտանում դատապարտել են 13 մուսուլմանների

Հնդիկ 13 մուսուլմանների տարբեր ժամկետների բանտարկության են դատապարտել 2010 թվականին Քերալա նահանգում քրիստոնյա ուսուցչի վրա հարձակվելու և աջ ձեռքը կտրելու մեղադրանքով: Ուսուցչին մեղադրում էին <<աստվածանարգության>> համար: Մուսուլմաններից տասին դատապարտել են ութ տարվա ազատազրկման, իսկ երեքին` երկու տարվա: Քրիստոնյա ուսուցիչ Թ.Ջ. Ջոզեֆի վրա կատարված այս հարձակումը մեծ արձագանք էր ստացել: Փողոցում ուսուցչի վրա հարձակվել էին << Հնդկաստանի ազգային ճակատ>> խմբավորման 13 անդամներ և կտրել էին նրա ձեռքը: Ի դեպ դատական նիստի ժամանակ հանցագործների համար դատախազը պահանջել էր ցմահ բանտարկություն: Դատավճռի հրապարակումից հետո Հնդկաստանի քրիստոնեական համայնքների ներկայացուցիչները գոհունակություն էին հայտնել դատավճռի կապակցությամբ: << Ոչ ոք իրավունք չունի բարբարոսական բռնարարքներ կատարել և անպատիժ մնալ>> – հայտարարել էր Հնդիկ քրիստոնյաների համաշխարհային խորհրդի նախագահ Սաջան Ջորջը: Նրա կարծիքով այս հարձակումը կատարվել էր թալիբներին հատուկ դաժանությամբ:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն