Հնդկաստանում ակտիվացնելու են պայքարը պաշտպանելու կանանց բռնություններից

Գլխավոր/Նորություններ/Հնդկաստանում ակտիվացնելու են պայքարը պաշտպանելու կանանց բռնություններից

Հնդկաստանում ակտիվացնելու են պայքարը պաշտպանելու կանանց բռնություններից

Հնդկաստանում  ընտանիքի հարցերով զբաղվող Ֆրանցիսկյան  ասոցիացիան ակտիվացնում է կանանց բռնությունների դեմ պայքարը: Ասոցիացիան, որ  միավորում է Ֆրանցիսկյան միաբանության վանականների, միանձնուհիների և աշխարհիկ մարդկանց  ձգտում է առավել  տեղեկացված լինել  սեռական բռնությունների դեպքերի վերաբերյալ: Ընթացիկ տարվա սեպտեմբերին Բհոպալում կանցկացվի Ազգային սեմինար նվիրված  կանանց հանդեպ բռնությունների դեմ արդյունավետ պայքարելու հարցերին: Ֆրանցիսկյան ասոցիացիայի համակարգող  Նիթիա Սագայամի խոսքով  Հնդկաստանում մեծացել է կանանց դեմ բռնարարքների թիվը և լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ  հնդիկ կանանց և աղջիկների վիճակը բարելավելու համար: Հնդկաստանի հանցագործությունների ազգային բյուրոյի տվյալներով  բռնաբարությունները թիվը  մեծ չափերով ավելանում է : Կանանց 45%-ը ամեն օր ծեծի է ենթարկվում ընտանիքում, բռնությունների ենթարկված կանանց 75%-ը փորձում է ինքնասպանություն գործել:<< Ծննդյան օրից մինչև մահը  հնդիկ կանայք  տառապում են բռնություններից: Մեր խնդիրն է փոխել այս իրավիճակը>>-հայտարարել էր Նիթիա Սագայամը: Նա նշել էր , որ Ֆրանցիսկյան ասոցիացիան  աշխատելու է բռնությունների դեմ պայքարի կոնկրետ ծրագրերով, հատկապես դպրոցներում և կրթական այլ հաստատություններում: