Сhristian Рost-ի համաձայն`Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիա ռազմական    կազմակերպությունը օգնում է լիբանանցի քրիստոնյաներին  պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ: Պարբերականի համաձայն Լիբանանի սահմանամերձ  գյուղերի  բնակիչները   մտնում են  «Հեզբոլլահ» կազմակերպության շարքերը: «Մենք գտնվում ենք շատ վտանգավոր վիճակում: Մեզ պաշտպանում են  միայն «Հեզբոլլահ» -ի զինվորները: Միայն նրանք են համագործակցում բանակի հետ: Պետք է այս մասին բարձրաձայնել»- պատմել է կաթոլիկ գործարար Ռիֆիթ Նասրալան, ով ևս միացել է կազմակերպությանը: Նրա խոսքով կազմակերպության գրոհայինները ոչ մեկին չեն ստիպում իսլամ ընդունել: «Նրանք մեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին կանք, ոչինչ չեն պարտադրում: Մեր բնակիչները հաճույքով ընդունում են նրանց օգնությունը»-ասել է Ռիֆիթը:  Ի դեպ նախկինում ԱՄՆ-ը  «Հեզբոլլահ» կազմակերպությանը  ներառել էր ահաբեկչական համարվող խմբավորումների ցուցակում: Սակայն  այս տարվա մարտին համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ  ամերիկյան հետախուզությունը կազմակերպությանը դուրս է հանել այդ ցուցակից: