Պակիստանի Փենջաբ  նահանգի մայրաքաղաք Ֆեյսալաբադում  մի խումբ մուսուլմաններ  հարձակում են  գործել քրիստոնեական եկեղեցու վրա: Նրանք կրակել են տաճարի վրա, կոտրել  ապակիները և հրդեհել դարպասը: Չնայած հարձակումը կատարվել էր  գիշերը, տեղի բնակիչները տեղեկանալով այդ մասին  անմիջապես եկել էին տաճար և մարել  հրդեհը: Ոստիկանությունը արդեն ձերբակալել է երեք կասկածյալի:  Քրիստոնյա քահանա Դիլավար Մասիհը  լրագրողներին հայտնել էր, որ թեմի անդամները  ցնցված են: Քահանայի խոսքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն այդ հարձակումից պարզ  է դարձել, որ քրիստոնյաներին  և նրանց պաշտամունքային վայրերին վտանգ է սպառնում: Ցանկացած պահի նրանք կարող են դառնալ   ահաբեկչության թիրախ: