Վատիկանի մամուլի ծառայության  տեղեկացմամբ` հունիսի 19-ին Վատիկանում Հռոմի Պապը ընդունել էր  Սիրիայի Յակովիտյան եկեղեցու Պատրիարք Իգնատիոս II Եփրեմին: Հանդիպման ժամանակ քննարկել էին  Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ծանր վիճակը: Ֆրանցիսկ I-ի խոսքով Սիրիական եկեղեցին  ի սկզբանե  նահատակների եկեղեցի է: Ներկայումս էլ Մերձավոր Արևելքի մյուս քրիստոնյաների հետ միասին ենթարկվում է  իսլամիստների կողմից իրականացվող սարսափելի հալածանքների և բռնությունների:  Պապը ասել էր.<<Այս ծանր փորձությունների ժամանակ  եկեք ավելի ամրապնդեք բարեկամությունը և եղբայրությունը Կաթոլիկ և Սիրիական եկեղեցիների միջև: Եկեք ավելի արագացնենք մեր քայլերը հասնելու այն օրվան, երբ  կտոնենք Քրիստոսի միասնական եկեղեցուն մեր  պատկանելությունը: Եկեք կիսվենք մեր  ավանդույթներով, քանի որ մեզ ավելի շատ բան է միավորում, քան բաժանում>>: Տեղեկացնենք, որ Սիրիայի Յակովիտյան  եկեղեցու  հոգևոր կենտրոնը գտնվում է Դամասկոսում: Եկեղեցին ունի մոտ 2միլիոն հետևորդ, որոնց մի մասը բնակվում է Հնդկաստանում: Յակովիտյան եկեղեցին  հին արևելյան եկեղեցիներից մեկն է, որ չի ընդունել 451թվականին Քաղկեդոնի ժողովի որոշումները