Համագումարի մասնակիցները հռչակագիր են ընդունել

//Համագումարի մասնակիցները հռչակագիր են ընդունել

Համագումարի մասնակիցները հռչակագիր են ընդունել

Աստանայում ավարտված  համաշխարհային և ավանդական  կրոնների առաջնորդների V համագումարի մասնակիցները  կոչ են արել աշխարհում կանգնեցնել  բռնությունների  և ատելության ահագնացող ալիքը: Համագումարի արդյունքում ընդունված հռչակագրում ասված է.<<Բոլոր առաջատար պետությունների քաղաքական առաջնորդները  պետք է կանգնեցնեն  ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի խորացող անվստահության վիհը, դադարեցնեն փոխադարձ պատժամիջոցները  և օգտագործեն միջազգային հարթակները    հակասությունները կարգավորելու, վերահաստատեն խաղաղությունը և անվտանգությունը միջազգային օրենսդրությանը համապատասխան>>: Համագումարի մասնակիցները կոչ են արել  վճռականորեն մերժել  ցանկացած հակասության զինված լուծումը, հարգել  բոլոր կրոնների հետևորդներին, պայքարել  բոլոր սադրանքների դեմ, որոնք ուղղված են թշնամություն հրահրելու`քողարկվելով  կրոնական սկզբունքներով: Հռչակագրում նշված է նաև  համաշխարհային և ավանդական կրոնների համագումարի և  ՄԱԿ-ի ու միջազգային այլ կազմակերպությունների   միջև  անվտանգության ոլորտում առավել ակտիվ համագործակցության մասին:Կրոնական առաջնորդները պայմանավորվել են  միավորել ջանքերը այնպիսի պրոբլեմների լուծման համար, ինչպիսիք են ծայրահեղականությունը, աղքատությունը, սովը, համաճարակները, գործազրկությունը, բնական աղետները և այլն: Հաջորդ համագումարը կայանալու է դարձյալ Աստանայում 2018 թվականին:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն