Հակահրեականության դեմ պայքարի հարցերին  նվիրված համաժողով

//Հակահրեականության դեմ պայքարի հարցերին  նվիրված համաժողով

Հակահրեականության դեմ պայքարի հարցերին  նվիրված համաժողով

Մայիսի 12-14-ը Երուսաղեմում կայացել էր  հակահրեականության դեմ պայքարի 5-րդ  համաժողովը, որին մասնակցել են  ավելի քան հազար քաղաքական, կրոնական, հասարակական գործիչներ և փորձագետներ  աշխարհի 60 պետություններից: Ներկայացուցչական այս  ժողովը բացել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ելույթ էին ունեցել  տասնյակ պատգամավորներ: «Ես չգիտեմ, կհաջողվի մեզ արմատախիլ անել հակահրեականությունը, սակայն  մենք պարտավոր ենք պայքարել դրա դեմ»-հայտարարել էր Նաթանյահուն:  Միջազգային այս հանդիպման քննարկումների գլխավոր հարցը  հակահրեականության աճն է Արևմտյան Եվրոպայում և համացանցում: Ներկաները քննարկում էին  միջկրոնական երկխոսության  զարգացման, հանդուրժողականության, ինչպես նաև  հակահրեականության տարածումը արգելող իրավաբանական մեթոդների և օրենսդրական նախաձեռնությունների հարցերը:  Նշենք, որ հակահրեականության դեմ պայքարի հարցերին նվիրված  միջազգային այս համաժողովը կազմակերպում է Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը` համագործակցելով  Սփյուռքի հարցերով նախարարության հետ:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն