Հալեպում նահատակվել  է <<Կյանքի խոսք>> եկեղեցու  հովիվ Էդուարդ Պետրոսյանը:  TBN –Armenia հեռուստաալիքի աշխատակազմը իր խորին  ցավակցությունն է հայտնում  սիրելի  հովվի ընտանիքին ու հարազատներին, նրան ճանաչողներին:  Նա սպանվել է Հալեպում, երբ ծառայում էր դժվարին վիճակում հայտնված մարդկանց, կերակրում կարիքի մեջ գտնվողներին, նրանց  ծառայում Աստծու խոսքով: Էդուարդ Պետրոսյանը <<Կյանքի խոսք>> եկեղեցու  միսիոներական կենտրոնի ղեկավարն էր: Սիրիայում ստեղծված  ծանր ու վտանգավոր իրավիճակի պայմաններում նա գտնվում էր Հալեպի մեր ազգակիցների կողքին,  սրտացավությունը նրան երբեք հետ չէր պահում վտանգավոր առաքելությունից. ծանր իրավիճակում կանգնել մարդկանց կողքին, զորացնել Աստծո խոսքով, թեթևացնել նրանց հոգսը: Ցավոք, հենց այդ առաքելության ժամանակ էլ  ընդհատվեց  հրաշալի մարդու, սիրող ու հավատարիմ  քրիստոնյաի,  թանկագին ընկերոջ կյանքը: <<Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան որ մեկն իր անձը դնի իր բարեկամների համար>>: Հովհաննեսի ավետարանում գրված այս խոսքերը ամբողջությամբ համապատասխանում են Էդուարդ Պետրոսյանի գործունեությանը: Նրա լուսավոր կերպարը երբեք չի խամրի  բոլոր նրան ճանաչողների համար:

Էդուարդ Պետրոսյանի  հիշատակին նվիրված  արարողությունը  կկայանա հունիսի 23-ին՝ ժամը 18:00-ին, <<Կյանքի Խոսք>>եկեղեցում. տեղեկացնում է  եկեղեցու wolarm.org կայքը:

Բոլոր այն մարդկանց, ովքեր ճանաչել են,  առիթ են ունեցել  շփվել  և լսել նրան, հրավիրում ենք մասնակցել հիշատակի արարողությանը: