Կոնգրեսականները  աջակցել են աղոթող մարզչին

Գլխավոր/Նորություններ/Կոնգրեսականները  աջակցել են աղոթող մարզչին

Կոնգրեսականները  աջակցել են աղոթող մարզչին

Christian Post–ի տեղեկացմամբ`ԱՄՆ-ի 47 կոնգրեսականներ   իրենց աջակցությունն են հայտնել Վաշինգտոն նահանգի  Բրեմերտոն դպրոցի ֆուտբոլային թիմի մարզիչ Ջո  Քենեդիին: Կոնգրեսականները դպրոցի տնօրինությանը ուղղված նամակում հայտարարել են, որ մարզիչը աղոթելու իրավունք ունի, որը երաշխավորված է երկրի   Սահմանադրությամբ: Նշենք, որ Ջո  Քենեդին 8  տարի մարզում է դպրոցի ֆուտբոլային թիմը: Նա ամեն խաղից հետո  աղոթում է մարզադաշտում: Թիմի անդամներին նա երբեք չէր ստիպել  աղոթել իր հետ:  Այս ուսումնական տարվա սկզբին դպրոցի տնօրինությունը պաշտոնապես արգելել էր մարզչին  մարզադաշտում աղոթել: Սակայն հոկտեմբերի 16-ին  Ջո  Քենեդին խախտել էր արգելքը  և հանդիպումից հետո դաշտ էր դուրս եկել և աղոթել: Աղոթքի ժամանակ նրան միացել էին  երկու թիմերի  անդամները, մարզիչները, երկրպագուները: Դրանից հետո դպրոցի տնօրինությունը սպառնացել է մարզչին ազատել աշխատանքից:  Քենեդիին աջակցություն էր հայտնել <<Ընտանիքի հարցերով  գիտական խորհրդի>> նախագահ Թոնի Պերկինսը: <<Մանկավարժները, մարզիչները, պետական ցանկացած պաշտոնյաները  չեն կորցնում իրենց կրոնական ազատությունը  դպրոցի սեփականությունը համարվող տարածքում: Հակառակ դեպքում դա խախտում է նրանց քաղաքացիական իրավունքները>>-հայտարարել էր Պերկինսը: Ջո Քենեդիին պաշտպանել էին նաև հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը, քրիստոնեական ֆիլմերի ռեժիսոր, պրոդյուսեր Ալեքս Կենդրիկը և այլոք: