Կոլումբիայի ապստամբները ցանկանում են հանդիպել Պապի հետ

//Կոլումբիայի ապստամբները ցանկանում են հանդիպել Պապի հետ

Կոլումբիայի ապստամբները ցանկանում են հանդիպել Պապի հետ

<<Վատիկանի ռադիոյին>> տված հարցազրույցի ժամանակ Կոլումբիայի արքեպիսկոպոս Լուիս Կաստրո Կիրոգան հայտարարել է, որ Կուբա կատարելիք այցի ժամանակ հնարավոր է , որ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հանդիպի Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Կիրոգան տեղեկացրել է, որ Կուբայի մայրաքաղաքում իր հետ հանդիպման ժամանակ Հեղափոխական զինված ուժերի ներկայացուցիչները հաստատել էին Պապի հետ հանդիպելու իրենց ցանկությունը: Միաժամանակ արքեպիսկոպոսը նշել էր, որ վերջնական որոշումը կայացնելու են Վատիկանը և Կուբայի իշխանությունները: Արքեպիսկոպոս Լուիս Կաստրո Կիրոգայի խոսքով Պապը տեղեկացված է կոլումբացի այդ ապստամբների և Կոլումբիայի կառավարության միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ, սակայն ավելի լավ կլինի, որ անձամբ զրուցի ապստամբների հետ: << Պապը ցանկանում է իր ավանդն ունենալ Կոլումբիայում խաղաղություն հաստատելու գործում: Կոլումբիան արդեն 50 տարի տառապում է զինված կոնֆլիկտից>>- նշել էր արքեպիսկոպոսը: Նա ապստամբների և Կոլումբիայի իշխանությունների միջև ընթացող բանակցությունները անվանել է <<հեռանկարային>>, չնայած այդ բանակցությունները շարունակվում են երրորդ տարին առանց արդյունքների: Ապստամբների ղեկավար Լուսիանո Մարինա Արանգին հայտարարել է, որ Կաթոլիկ

եկեղեցին կարող է օգնել համաձայնության հասնելու իշխանությունների հետ: Տեղեկացնենք, որ Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերը ստեղծվել են 1964թվականին, որպես տեղի կոմունիստական կուսակցության ռազմական թևը: Այն նպատակ ունի պայքարելու սոցիալապես արդարացի և հավասար հասարակության ստեղծման համար: ԱՄՆ-ը և Եվրոպան այդ խմբավորմանը ճանաչել են որպես ահաբեկչական և կասկածում են թմրանյութերի մաֆիայի հետ կապի համար: Ներկայումս զինված խմբավորման կազմում կա մինչև 20 հազար գրոհային:

By | 2015-08-28T21:14:04+00:00 August 28th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն